Jermuk, Armenia
07-15 July
2020
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար-2018՝ բլից մրցաշար
2018-07-06Երեկ «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի շրջանակում կազմակերպված բլից մրցաշարը:
Մրցաշարում միմյանց դեմ պայքարեցին ինչպես կոչում ունեցող, այնպես էլ կարգային և ոչ կարգային շախմատիստներ, մարզիչներ և շախմատասերներ:
9 տուրից հետո մրցանակային տեղերը հաստատվեցին հետևյալ հերթականությամբ.
1-ին տեղ՝ ՄԳ Հայրապետյան Հովիկ
2-րդ տեղ՝ Հակոբյան Հակոբ Վ.
3-րդ տեղ՝ ՄՎ Հարությունյան Տիգրան Կ.
4-րդ տեղ՝ ՖՎ Դանիելյան Վահե
Հատուկ մրցանակներ ստացան մինչև 12 տարեկանների մեջ Սահակյան Ալեքսը, աղջիկների լավագույն արդյունքի համար Խաչատրյան Աննան, արտերկրի մասնակից Եգորով Կոնստանտինը և ոչ վարկանշային մասնակիցների մեջ լավագույն արդյունքը Դավթյան Լևոնինն էր: